+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դիլիջանի ոստիկանները գողություն ու գողության փորձ են բացահայտել

Սեպտեմբերի 7-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Դիլիջանի քաղաքային զբոսայգուց ոստիկանություն բերման ենթարկեցին 24-ամյա մի երիտասարդի։

Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ բերման ենթարկվածը խոստովանեց, որ նույն օրը մետաղյա ձողով վնասել է «Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի» մուտքի դուռը, փորձել հեծանիվ գողանալ, սակայն անվտանգության աշխատակիցների՝ նշված վայր հասնելու պատճառով չի կարողացել գողությունն ավարտին հասցնել և փախել է։
Բացի այդ, երիտասարդը խոստովանեց նաև, որ սեպտեմբերի 6-ի լույս գիշերը պոկել է Աբովյան փողոցի խանութներից մեկի ճաղավանդակը, մտել ներս ու գողացել տարբեր ապրանքներ։
Գողոնի մի մասը հայտնաբերվել է։
Դեպքերի բոլոր հանգամանքները պարզվում են։
Նախապատրաստվում են նյութեր։

Հրապարակվել է։ 10:01 09/09/2020