Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դիլիջանի ոստիկանները խուզարկությամբ ապօրինի զինամթերք են հայտնաբերել(տեսանյութ)


Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռք բերված օպերատիվ տվյալների հիման վրա ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողներն ու Դիլիջանի քննչական բաժնի աշխատակիցները հունիսի 12-ին, դատարանի որոշմամբ, խուզարկեցին Դիլիջանի Գետափնյա փողոցի տներից մեկն ու օժանդակ շինությունները։ Իրավապահները հայտնաբերեցին գրչանման կրակող սարք, 20-ից ավելի տարբեր տրամաչափի փամփուշտ, ինքնաձիգի մաս հանդիսացող դետալ և այլն։
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության։
Հարուցված քրեական գործի շրջանակներում օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

 

Հրապարակվել է։ 09:42 16/06/2020