Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դիլիջանի ոստիկանները պետական-հասարակական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել


Փետրվարի 18-ին Տավուշի մարզի ոստիկանները պետական-հասարակական ունեցվածքի գողության դեպք բացահայտեցինՈստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները ժամը 15-ի սահմաններում Գոշ գյուղի սկզբնամասից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Հաղարծին գյուղի 21 և 24 տարեկան երկու բնակչի:  Բաժնում պարզվել է, որ նրանք ժամեր առաջ Հաղարծին գյուղի մոտակայքով անցնող երկաթգծի տարածքից գողացել են մոտ 6 մետր մալուխ, երկաթգծի 10 գամ և ռելսերն ամրացնող սալիկներ:

Գողոնը առգրավված էՎնասի չափը պարզվում է:
Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Հրապարակվել է։ 18:19 19/02/2020