Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դիլիջանի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանությունը շարունակում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը, յուրաքանչյուր նոր դեպք արձանագրելիս իրազեկում հասարակությանը, ինչը նույնպես զգոնության կոչ է:

Հոկտեմբերի 6-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները շրջայցի ժամանակ Թբիլիսյան խճուղում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգել են Հաղարծին գյուղի 65-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան: Վարորդը հայտնաբերված փայտանյութի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ ձեռք է բերել «Անագուններ» հանդամասից:  Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածքՆշանակվել է մասնագիտական ստուգում:
Դարձյալ Հաղարծին գյուղի մի բնակչի փայտանյութով բեռնված մեկ այլ «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան էլ հոկտեմբերի 7-ի առավոտյան Դիլիջանի ոլորանների անշարժ պահակետում ծառայություն իրականացնող ոստիկաններն էին ստուգել: 42-ամյա վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չէր ներկայացրել:
Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում: Բնության պատճառած վնասի չափը ճշտվում է:
Նշված դեպքերով նախապատրաստվում են նյութեր:


 

Հրապարակվել է։ 07:43 10/10/2019