Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դիլիջանցին կամավոր ոստիկանություն է հանձնել իր պապի «Մակարովը»


Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 22-ին, ժամը 20.10-ին, 27-ամյա մի տղամարդ ոստիկանություն կամավոր հանձնել է «Մակարով» տիպի, 9 մմ տրամաչափի, առանց համարի ատրճանակ, 5.45 մմ տրամաչափի 163 փամփուշտ, ինքնաձիգի 6 դատարկ պահունակ և հայտնել, որ ներկայացրածը պատկանել է իր հանգուցյալ պապին։ Զենք զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:

Նախապատրաստվում են նյութեր:

Հրապարակվել է։ 09:58 23/11/2019