ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ


Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Երբ դատախազը դատավորի հարսանիքի քավորն է


Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում  ավելի քան մեկ տարի  ընթանում է Ճամբարակի բնակիչներ Հրայր Լազարյանի, Մաթեւոս Լազարյանի, Արմեն Շառյանի եւ Վահե Դանիելյանի դատավարությունը:  Հ. Լազարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2019թ. ապրիլի 15-ի` ժամը 14. 00-ի սահմաններում, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր եղանակով բռնություն է գործադրել մասնաճյուղի տարածքում գարնանային ստուգումներ իրականացնող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճուղի պահպանության գծով տնօրենի տեղակալ Նորայր Սամվելի Պապյանի նկատմամբ` երկու անգամ հարվածներ հասցնելով նրա կրծքավանդակին: Դա կատարվել է այն բանից հետո, երբ վերջինս փորձել է կանխել Հրայր Լազարյանի կողմից փայտանյութի ապօրինի դուրս բերումը:  Մաթեւոս Լազարյանին մեղադրանք է առաջարդվել, որ նա 2019թ. ապրիլի 15-ի ժամը 16.00-ի սահմաններում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում, Արմեն Շառյանի եւ Վահե Դանիելյանի հետ նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել մասնաճյուղի տարածքում գարնանային ստուգումներ իրականացնող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճուղի պահպանության գծով տնօրենի տեղակալ Նորայր Սամվելի Պապյանի նկատմամբ` ոտքերով հարվածելով նրա մարմնի տարբեր մասերին եւ նրա առողջությանը պատճառելով թեթեւ վնաս, երբ վերջինս փորձել է բացահայտել եւ արձանագրել Հրայր Լազարյանի կողմից, Մաթեւոս Լազարյանի, Արմեն Շառյանի եւ Վահե Դանիելյանի մասնակցությամբ փայտանյութի ապօրինի դուրսբերումը: Հ. Լազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին, Մ. Լազարյանին, Վ. Դանիելյանին եւ Ա. Շառյանին` 316 հոդվածի 2-րդ մասով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»): Նրանց բոլորի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը:  Դատաքննության ընացքում պաշտպան Գ Հարությանյանը դատարան  դիմումէ ներկայացրել այն մասին, որ մեղադրող դատախազ Արթուր Զարգարյանը հանդիսանում է սույն քրեական գործը քննող դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի  հարսանիքի քավորը եւ  այդ հիմքով դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է  ներկայացրել, որին միացել են մյուս պաշտպանները եւ ամբաստանյալները, տուժող Ն Պապյանը եւ դատախազն առարկել են միջնորդության դեմ; Դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը ընդունելով, որ Ա Արթուր Զարգարյանն  իր հարսանիքի քավորն է, դատավորի եւ մեղադրող դատախազի քավոր-սանիկական հարաբերությունները անվերապահ ինքնաբացարկ հայտնելու հիմք չեն, սակայն  նկատի ունենալով, որ պաշտպան Հարությունյանի միջնորդությանը միացել են մյուս պաշտպանները եւ ամբաստանյալները, պետք է փարատել պաշտպանական կողմի կասկածն  այն  մ ասին, որ դատավորը կարող է կանխակալ վարքագիծ  դրսեւորել,  որոշել է պաշտպան Հարությունյանի միջնորդությունը բավարարել եւ ինքնաբացարկ հայտնել։

Հավելենք, որ քրեական գործով տուժող Նորայր Պապյանն  այժմ  Արծվաբերդի անտառտնտեսության տնօրենն է։


Հրապարակվել է։ 23:18 29/09/2020