Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Երեքը՝ մեղադրյալի աթոռին


Վանաձոր քաղաքի բնակչուհի, 1993թ ծնված Արփինե Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել  այն  բանի համար, որ 2018թ մարտի 7-ից մինչեւ 2019թվականի նոյեմբերի 21-ը  հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, առանց հարգելի պատճառների զորամաս չի ներկայացել՝ երեք ամսվա ընթացքում մեկ ժամից մինչեւ երեք օր տեւողությամբ  ծառայությունից բացակայելով  երեք անգամ։ Երեւան քաղաքի բնակիչ, 1977 թ ծնված  Վլադիմիր Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն  բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրամանատարի բարոյաhոգեբանական ապահովման գծով տեղակալ, հանդիսանալով պաշտոնատար անձ, գտնվելով  մտերիմ փոխհարաբերությունների մեջ պայմանագրային զինծառայող Արփինե Պողոսյանի հետ, դրդել  է պաշտոնատար անձ հանդիսացող  ՊՆ զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Սարգիս Տիտանյանին դրսեւորել  իշխանության անգործություն։ Գյումրի քաղաքի բնակիչ, 1979թ ծնված Սարգիս Տիտանյանին  մեղադրանք է առաջադրվել որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հրամանատար, մշտապես  հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառնույթներ իրականացնող պաշտոնատար անձ՝ իր վերադաս ՊՆ զորամասերից մեկի հրամանատարի տեղակալ,  գնդապետ Վլադիմիր Կարապետյանի դրդմամբ՝ նրա խնդրանքով դրսեւորել է իշխանության անգործություն։ Ա Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի 1-ին մասով, Ս Տիտանյանին՝ 375 հոդվածի 1-ին մասով,Վ Կարապետյանին՝ 38-375 հոդվածի 1-ին  մասով։ Սույն քրեական գործը ներկայումս  քննվում է  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում։

 

 

Հրապարակվել է։ 08:42 26/06/2020