+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Երիտասարդին կացնահարած անձը հայտնաբերվեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օրերս «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին հաղորդում ստացվեց, որ «պատռված արնահոսող վերք, գանգի բաց կոտրվածք` հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երիտասարդ։

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների անհետաձգելի միջոցառումներով պարզվեց, որ երիտասարդին կացնով մարմնական վնասվածքներ է պատճառել 31-ամյա մի տղամարդ։
Նա հայտնաբերվել ու ձերբակալվել է։
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք կացինը հայտնաբերելու ուղղությամբ։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով։
Կատարվում է քննություն։


Հրապարակվել է։ 14:32 03/02/2020