ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ


Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Գանձաքարցին ապամոնտաժել էր երկաթգծի փայտե հենակները. ոստիկանության բացահայտումը


Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 22-ին պարզել են, որ Գանձաքար գյուղի մի բնակիչ ապամոնտաժել և գողացել է Դիլիջան-Իջևան երկաթգծի ռելսերի փայտե 18 հենակ։

Տղամարդը հրավիրվել է ոստիկանության Դիլիջանի բաժին և խոստովանել կատարածը։
Տուժած փակ բաժնետիրական ընկերությունից ընդունվել է հաղորդում։
Գողոնը հայտնաբերվել է։
Նախապատրաստվում են նյութեր։

 

Հրապարակվել է։ 09:44 25/09/2020