Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Գիշերը բացել են սուպերմարկետի սեյֆը եւ գողացել 2,8 միլիոն դրամ

Իջեւան քաղաքի բնակիչներ, 1993թ․ ծնված  Նարեկ Չապուխյանին եւ  1985թ․ ծնված Թաթուլ Պողոսյանին մեղադրանք է  առաջադրվել այն  բանի համար, որ նրանք  նախնական համաձայնության  գալով միմյանց հետ, 2019թ․ հունիսի 16-ին, ժամը 03․10-ի սահմաններում գնացել են Իջեւան քաղաքի բնակիչ , անհատ ձեռներեց Արսեն Հարությունյանին պատկանող §Բազե¦   սուպերմարկետի տարածք, բարձրացել տանիքի վրա, կատարել դերերի  բաշխում, այնուհետեւ նախապես իրենց հետ վերցրած պարանի եզրը Նարեկ Չապուխյանը կապել է իր գոտկատեղից, իսկ Թաթուլ Պողոսյանը մյուս եզրից կախված իջնելով սուպերմարկետի երկրորդ հարկի լուսամուտի մոտ, այն հրել-բացելու միջոցով մուտք է գործել պահեստարան հանդիսացող սուպերմարկետի տարածք, որտեղ համակարգիչների սեղանի  դարակի մեջ դրված բանալին վերցնելով՝ բացել է չհրկիզվող պահարանի դուռը, այնտեղից վերցրել  2 միլիոն 800 հազար դրամ  , այն փոխանցել Նարեկ  Չապուխյանին եւ նույն  լուսամուտով դուրս եկել։ Նարեկ Չապուխյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  177 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով(§Գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով, պահեստարան  կամ շինություն ապօրինի մուտք գործելով¦  ),  Թաթուլ Պողոսյանին մեղադրանք է  առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի  177 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով եւ 268 հոդվածի 1-ին մասով(§ Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ(հոգեներգործուն) նյութեր պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը¦):   Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել  չհեռանալու մասին ստորագրությունը։ Սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում  մեկնարկելու է հունիսի 15-ին։

Հրապարակվել է։ 07:12 15/06/2020