Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Գնահատում են Վահե Վարդանյանի լավ աշխատանքը

Վարորդները հայտնում  են, որ իրենք  գոհ են   Իջեւանի հաշվառման քննական բաժանմունքի , այդ բաժանմունքի պետ Վահե Վարդանյանի բարեխիղճ աշխատանքից։ Նրանք  նշում են, որ բաժանմունքը գործում է օրենքի շրջանակներում,  ընդառաջում է  այդ բաժանմունքի հետ շփվող քաղաքացիներին։  Քաղաքացիներն   իրենց  երախտագիտությունն են հայտնում  օրինակելի  աշխատանքի, բարի,  քաղաքավարի աշխատաոճի համար։

Հավելենք , որ Վահե  Վարդանյանը լավ աշխատանքով աչքի էր եկել նաեւ   ճանապարհային ոստիկանությունում աշխատելու տարիներին։ Վահեն  Նոյեմբերյանի տարածաշրջանի  Ջուջեւան գյուղի  միջնակարգ  դպրոցի երկարամյա տնօրեն,այժմ  վաստակած հանգստի գնացած Վալերիկ  Վարդանյանի որդին է։


         

 

Հրապարակվել է։ 09:47 13/08/2019