Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Գողացված մեքենայով վթարի էին ենթարկվել․ Տավուշի ոստիկանների բացահայտումը(տեսանյութ)

կեսգիշերին մոտ, Բերդ քաղաքի 20-ամյա մի բնակիչ երկու անչափահասի հետ Բերդի Խորենացու փողոցից «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենա են առևանգել: Ճանապարհին մեքենան կողաշրջվել է: Բերդ-Վերին Կարմիրաղբյուր գյուղի ճանապարհին «ՎԱԶ-2106-ը» հայտնաբերվեց: Ձեռք բերված տվյալների իսկությունը ստուգելուց հետո, բացատրական աշխատանքների արդյունքում, մայիսի 21-ին կասկածվողները ներկայացան ոստիկանության Տավուշի բաժին:

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ ապրիլ ամսին նրանք Բերդ քաղաքի Ուտիքի փողոցի մի բնակարանից թվային ալեհավաք և էլեկտրական տաքացուցիչ են գողացել:
Տաքացուցիչը հայտնաբերվեց, բայց սա դեռ ամենը չէր:
Մարտ ամսին, արդեն երկուսով` 20-ամյա երիտասարդն անչափահասներից մեկի հետ, Բերդ քաղաքի մի արհեստանոցից մալուխ, արհեստագործական ու շինարարական գործիքներ էին հափշտակել:
Անչափահասներից մեկը մի քանի հանցադրվագում միայնակ էր գործել: Օրինակ, Բերդ քաղաքի մի պահեստից էլեկտրական պտուտակահան, էլեկտրական սղոց, արհեսագործական այլ գործիքներ ու շինարարական ապրանքներ էր գողացել: Մայիսի 10-ին նաև «ՎԱԶ-2106» մակնիշի մեկ այլ մեքենա էր առևանգել, որով շենքի բակից դուրս գալիս բախվել էր հարակից շինությանը:
Հանցամիտներն անգամ իրար էին կողոպտել: Մարտ ամսին 20-ամյա երիտասարդը, հյուրընկալվելով անչափահաս ընկերոջը, հյուրասենյակից գաղտնի հափշտակել էր նրա բջջային հեռախոսը, օրեր անց էլ անչափահաս ընկերն էր նրան հյուրընկալվել ու բացահայտ հափշտակել հանցակցի հեռախոսը: Բայց դա չէր խանգարել շարունակելու համագործակցությունը:
Տուժողներից ընդունվել է հաղորդում:
Հանգամանքները պարզվում են:
Միջոցառումներ են ձեռնարկվում` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:


 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Հրապարակվել է։ 08:15 28/05/2020