Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Գոռ Աբրահամյան․«Դիլիջանում շանը կրակելու վերաբերյալ նյութերն ուղարկվել են քննչական բաժին»

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը սոցցանցի միջոցով տեղեկացրել է. «Դիլիջան քաղաքում գործող ռեստորանային համալիրներից մեկի տարածքում շանը կրակելու  վերաբերյալ ոստիկանությունում նախապատրաստված նյութերը Դատախազությունից ուղարկվել են ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258.2 հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցելու, նախաքննություն կատարելու և այդ շրջանակներում անհետաձգելի մի քանի քննչական գործողություններ իրականացնելու ցուցումով: Ուղարկվել է նաև դեպքի վերաբերյալ «ECONEWS.AM» լրատվական կայքի համապատասխն հրապարակումը` դրանում նշված՝ դեպքին վերաբերող հանգամանքները ևս քննության առարկա դարձնելու համար»։

Հրապարակվել է։ 13:06 02/12/2019