Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Գումար բռնագանձելու պահանջով

2019թվականի օգոստոսի 6-ին «Նուշիկյան ասոցացիա » ՍՊԸ-ի ներկայացուցիչ Քնարիկ Օհանյանը հայցադիմում  է  ներկայացրել  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան  ընդդեմ «Դիլիջան հանքային  ջրերի գործարան» ՍՊԸ-ի՝ գումարի բռնագանձման պահանջով։ Դատավոր Սյուզաննա  Ուլիխանյանը 2019թ օգոստոսի 19-ին որոշել է հայցադիմումը վերադարձնել հայցվորին, որովհետեւ հայցադիմումը  Քնարիկ Օհանյանի կողմից ստորագրված չի եղել։ Հայցադիմումը շտկելուց հետո հայցվորը նորից է հայցադիմումը ներկայացրել դատարան եւ դատավոր Ս Ուլիխանյանը 2019թ սեպտեմբերի 6-ին  հայցադիմումն  ընդունել  է դատարանի վարույթ։ «Նուշիկյան ասոցացիա » ՍՊԸ-ն որպես հայցի ապահովում կիրառելու միջոց միջնորդել է  հանքային ջրերի գործարանի գույքի եւ դրամական միջոցների  վրա արգելանք դնել, այդ միջնորդությունը դատարանը բավարարել է։ Վերոհիշյալ  հայցով Տավուշի մարզի առաջին  ատյանի դատարանում  կայանում են   նախնական դատական նիստեր, հաջորդ նիստը  նշանակված է  2020թ փետրվարի 11-ին։

Հրապարակվել է։ 05:10 01/02/2020