Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Գումարտակի հրամանատարի տեղակալը մեղադրվում է զինվորի կոկորդը սեղմելու մեջ


Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Անդրանիկ Ավետիսյանի դատավարությունը։ Նա մեղադրվում է այն բանում, որ հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության՝ Տավուշի մարզում տեղակայված զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի տեղակալը, 2018թ․ հունիսի 28-ին, ժամը 18,30-ի սահմաններում   բբջային հեռախոսը իրեն չհանձնելու պատճառով բռնություն  է  գործադրել իր նկատմամբ ստորադաս պարտադիր ժամկետային զինծառայող  Դ.  Մայիլյանի նկատմամբ,աջ ձեռքով սեղմել է  վերջինիս կոկորդը, պատճառելով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք։ Ա․ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով(«Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու վայրում ստորադասին(եենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը ստորադասի (եենթակայի) կամ նրա մերձավորի նկատմամբ, եթե դա կապված չէ ծառայության պարտականությունները կատարելու հետ հետ, որը կատարվել է առողջությանը թեթեւ կամ միջին ծանրության վնաս պատճառելով»

Հրապարակվել է։ 10:53 25/06/2019