Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հաղարծին գյուղում կատարված գողությունը՝ վրացու մասնակցությամբ(տեսանյութ)

         

Օգոստոսի 22-ին ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ նույն օրը, ժամը 1030-ից 1100-ն ընկած ժամանակահատվածում Հաղարծին գյուղի իր առանձնատնից գողություն է կատարվել։ 
Դեպքի վայր մեկնած ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողներին տուժողը հայտնեց, որ տուն են մտել ննջասենյակի պատուհանից։ Հափշտակել էին պահարանում պահվող 1100000 և մահճակալին դրված 40000 դրամը։
Նույն օրը հարուցվեց քրեական գործ։
Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ ոստիկանության Դիլիջանի բաժնի, Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի քննչական բաժնի ծառայողներին հաջողվեց պարզել բնակարանային գողությունը կատարած անձանց ինքնությունը։ 
Օգոստոսի 24-ին նրանք հայտնաբերվեցին և գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Դիլիջանի բաժին։ Երեք տղամարդկանցից մեկն ազգությամբ վրացի էր։ 
Իրավապահները պարզեցին, որ գողության շուրջ նախնական համաձայնության էին եկել օգոստոսի 21-ին, իսկ հաջորդ օրը նախապես կատարված դերաբաշխումներով մեկնել էին Հաղարծին գյուղ։
Տուժողին հասցված նյութական վնասն ամբողջությամբ վերականգնվել է։
Նույն օրը, ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածքում գտնվող «Նիսանի» խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված և Բ8 գրառմամբ դեղահաբ։
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։
Կատարվում է նախաքննություն։


Հրապարակվել է։ 15:29 30/08/2019