Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հաղարծնի բնակիչը ապօրինի 7 ծառ է հատել

Մարտի 8-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունն իրացնելիս, Հաղարծին բնակավայրի տներից մեկի բակում հայտնաբերել են տարբեր ծառատեսակների մոտ 4.5 խմ մանրացրած փայտանյութ, ինչի վերաբերյալ 23-ամյա Մարզպետ Բ-ն հայտարարել է, որ փայտանյութը պատկանում է իրեն։ Մարտի 7-ի լույս 8-ի գիշերը «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի անտառամասից հատել էր 4 բոխու, 2 հացենու և 1 թխկու թաց կանգուն ծառեր, ապա «ՈՒԱԶ»-ով տեղափոխել նշված տան բակՓայտանյութն ի պահ է հանձնվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի անտառապահին:Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Նախապատրաստվում են նյութեր:

Police.am

Հրապարակվել է։ 15:38 09/03/2019