Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է

 

Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղի բնակիչ, 1956թ ծնված Հայկ Քամալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008թ ապրիլի 25-ից  մինչեւ 2015թ օգոստոսի 18-ն ընկած  ժամանակահատվածում հանդիսանալով Տավուշի մարզի Խաշթառակ համայնքի ղեկավար, 2013 եւ 2014թվականներին ՀՀ գյուղատնտեսության նախարարության   «Սերմերի գործակալություն»  ՊՈԱԿ-ից  ստացված, ապա ծրագրում որպես շահառու ընդգրկված Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բնակիչներին բախշված ցորենի սերմացուի դիմաց  իր կողմից հավաքագրված եւ իր վստահությանը հանձնված 4 միլիոն 80 հազար ՀՀ դրամ գումարից  միասնական դիտավորությամբ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացրել է  2 միլիոն 710 հազար ՀՀ դրամ գումար։ Հայկ Քամալյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով(«Յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի  գույքի հափշտակությունը , որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոշոր չափերով») : Հ Քամալյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Սույն քրեական գործով դատավարության հերթական նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված էր  փետրվարի 6-ին։

Հրապարակվել է։ 05:26 07/02/2020