Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հանուն Ճանապարհային երթևեկության անվտանգության

        Ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները պահպանելու  նպատակով  ՀՀ ճանապարհային ոստիկանություն-ավագ դպրոց - հասարակական կազմակերպություն համագործակցությունը շարունակական բնույթ է կրում: Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Իջևանի ավագ դպրոցում կայացավ հերթական իրազեկման ՝ <<Ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները>> թեմայով դասընթացը, որին մասնակցում էին նաեւ  ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի անչափահասների գործերով եւ  ընտանիքում բռնության կանխարգելման խմբի դպրոցական տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Սուրեն  Թադևոսյանը, ՀՀ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի սպայական ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան՜ Անդրանիկ Հակոբյանը, նույն դասակի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ  Դավիթ Բրուտյանը և <<Պրոգրես>> ՀԿ-ի նախագահ Գեղեցիկ Գուլակյանը: ՃՈ աշխատակիցները հանգամանալից ներկայացրին ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները անչափահասներին հորդորեցին  առանց կանոններն իմանալու,  առանց վարորդական իրավունքի մեքենա չվարել և փողոցն  ինչպես  անվտանգ անցնել, որին հաջորդեց դպրոցական ավագ տեսուչ Սուրեն Թադևոսյանի հետաքրքիր ելույթը:  <<Պրոգրես>> ՀԿ նախագահ Գ․  Գուլակյանը կարևորեց այս համագործակցությունը,  իր խոսքում նշեց , որ հաճախ ընտանիքներում, ուսումնական հաստատություններում դեռահասների կողմից կատարվող մանր խուլիգանությունները, իրավախախտումները, վատ վարքագծի դրսևորումները կոծկվում են, չեն իրազեկում իրավապահ մարմիններին, ինչն էլ գրեթե միշտ տանում է դեպի մեծ հանցագործություններ կատարելուն: Դրա հետեւանքով   ծնողը կամ ուսուցիչը ակամայից դառնում են օժանդակող, խթանող, որ  երեխան հանցանք կատարի: Այնուհետև տեղի ունեցավ թեմայի շուրջ քննարկում, երեխաների   հարցերին տրվեցին  լիարժեք պատասխաններ:

Начало формы

Конец формы

 

Հրապարակվել է։ 17:17 16/09/2019