Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումներ Տավուշի մարզում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի համաձայն՝ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բակային հանդիպումները բնակիչների հետ։ Հանդիպումները միտված են օպերատիվ իրավիճակի վերահսկման ու սպասարկվող տեղամասերում բնակչությանը հանցավոր ոտնձգություններից զերծ պահելուն: Հերթականն օրերս իրականացրին ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները։ Ոստիկանները բնակիչներին խորհուրդներ տվեցին բնակարանային գողությունների նախականխման և կանխման ուղղությամբ, նաև հորդորեցին գողության դեպքերում անմիջապես դիմել ոստիկանություն, քանի որ փորձը ցույց է տալիս, որ հանցագործությունների զգալի մասը հնարավոր է լինում թարմ հետքերով բացահայտել նախևառաջ արագ արձագանքման շնորհիվ։ Իրավապահներն առաջարկեցին տնից երկարատև բացակայելու դեպքում տեղյակ պահել տարածքը սպասարկող համայնքային ոստիկանին, որպեսզի համապատասխան միջոցներ ձեռնարկվեն քաղաքացիների գույքը հանցավոր ոտնձգություններից պաշտպանելու համար։ Հանդիպումների ընթացքում ոստիկանները լսեցին նաև քաղաքացիների առաջարկություններն ու քննարկեցին դրանք։

 

Հրապարակվել է։ 07:02 13/08/2019