Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է Տավուշի մարզի բնակիչներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Հուլիսի 9-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում տեղի ունեցավ մարզի բնակչության ընդունելություն: Ոստիկանության պետի անունից քաղաքացիներին ընդունեց ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Նունե Մանուկյանը: Մասնակցում էր նաև ոստիկանության Տավուշի մարզային վարչության ղեկավար կազմը։ Ընդունելությանը հերթագրված քաղաքացիների հարցադրումները, բողոքները, դիմումներն ու առաջարկները և՛ ոստիկանության իրավասության շրջանակում էին, և դրանից դուրս: Քաղաքացիների բարձրացրած բոլոր խնդիրները քննարկման առարկա դարձան, որոնց ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի դրույթների պահանջներին համապատասխան, տրվեցին պարզաբանումներ, իսկ ոստիկանության իրավասությունից դուրս հարցեր բարձրացրած քաղաքացիներն ուղղորդվեցին ճիշտ հասցեատերերին։

Հրապարակվել է։ 12:00 11/07/2019