Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հովիկ Աբրահամյանի գնած հողերը, Մանվել Գրիգորյանի շենքը դեռ չեն վերադարձվել Դիլիջան համայնքին

Նախկին վարչապետ  Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման նախարարի պաշտոնը      զբաղեցնելու ժամանակ՝ 2007 թ.- ին իր  վարորդի միջոցով ձեռք է բերել Դիլիջան   համայնքին պատկանած 5.7 և 1.5 հեկտար  տարածք զբաղեցնող հողակտորները: ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ Աբրահամյանն իր թիկնազորի  ղեկավարի միջոցով  դարձել է 4 առանձին՝ ընդհանուր 2913 քմ հողակտորի փաստացի սսեփականատեր: ՀՀ հատուկ քննչական ծառայությունն ավելի վաղ հաղորդել է, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործի նախաքնության ընթացքում բացահայտվել են Դիլիջան  համայնքի ղեկավաի և աճուրդային հանձնաժողովների անդամների կողմից առանց աճուրդներ կազմակերպելու` կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով, նույն համայնքների սեփականությունը հանդիսացող 15 հողատարածքներ սեփականության իրավունքով Հովիկ Աբրահամյանի ազգականներին եւ  նրա մերձավոր անձանց վաճառելու դեպքեր:  Մասնավորապես, վերը նշված եղանակով որպես սեփականություն ձեռք են բերվել` Դիլիջան քաղաքի Բաբաջանյան 26 հասցեի 15 հազար քմ մակերեսով և Բաբաջանյան 24 հասցեի 57 հազար քմ մակերեսով բնակավայրերի խառը կառուցապատման նշանակության հողատարածքներ, ինչպես նաև նույն քաղաքի Սարալանջ փողոցի թիվ 42, 44, 46 և 48 հասցեներում գտնվող, համապատասխանաբար՝ 731, 761, 701 և 720 քմ մակերեսով բնակելի տուն կառուցելու համար նախատեսված հողատարածքներ, Ըստ ՀՔԾ հայտարարության, քանի որ վերը նշված որոշ դեպքերում անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված ժամկետները, իսկ որոշ դեպքերում կիրառելի է եղել համաներման մասին օրենքը, ուստի ՀՔԾ քննիչի կողմից որոշում է կայացվել նրանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել: Որոշումների օրինակներն ուղարկվել են տարածքային կառավարման եւ  ենթակառուցվածքների նախարարություն` վարչական ակտերն առոչինչ ճանաչելու և նշված գույքային միավորները Դիլիջան  համայնքին  վերադարձնելու գործընթաց նախաձեռնելու համար։ Դիլիջան համայնքապետարանից   տեղեկացանք, որ այդ հողակտորները Դիլիջան  դեռեւս համայնքին չեն վերադարձվել։  Դեռեւս մինչեւ 2005 թվականը օրենսդրության խախտումներով ԵԿՄ նախկին նախագահ,  գեներալ  Մանվել Գրիգորյանը Դիլիջան քաղաքում ձեռք է բերել նախկին հանրակացարանային շենք։  ՀՀ  տարածքային կառավարման  եւ ենթակաոռւցվածքների նախարարության կողմից  Դիլիջանի համայնքապետարան գրություն է ուղարկվել այն մասին , որ  այդ շենքը օտարվել է անօրինական կարգով եւ պետք է վերադարձվի Դիլիջան համայնքին։ Դիլիջանի համայնքապետարանից հայտնեցին, որ այդ շենքը դեռ չի վերադարձվել Դիլիջան համայնքին։

Հրապարակվել է։ 07:57 14/08/2019