Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հրաձգարանում հավաքել է


Տավուշի մարզի առաջին ատյանի  դատարանում 2020թվականի մարտի 2-ից ընթանում է Իջեւանի տարածաշրջանի Գետահովիտ գյուղի բնակիչ, 1965թ ծնված Նվեր Չապուխյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի Թալի Ճալա կոչվող տարածքում  1993-1996թվականներին գործած հրաձգարանի տարածքից հավաքել է 1959թվականի արտադրության 7,62 մմ տրամաչափի AK 47 տեսակի ինքնաձիգերից, RPK տեսակի ձեռքի գնդացիրներից եւ համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակելու համար նախատեսված, կրակելու համար պիտանի, ռազմամթերք հանդիսացող 24 հատ փամփուշտ եւ ապօրինի կերպով պահել Գետահովիտ գյուղում գտնվող իր առանձնատան նկուղում տեղադրված պահարանում։  Նվեր Չապուխյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենքսգրքի 325 հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

 

Հրապարակվել է։ 08:37 01/04/2020