Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հրազենից վիրավորել են Լուսահովիտ համայնքի ղեկավարին

Մոտ 2 ժամ առաջ Իջեւան քաղաքում, իր ընկերոջ տանը որսորդական հրացանով  կրակել   են Իջեւանի տարածաշրջանի Լուսահովիտ համայնքի ղեկավար, 1984թ․ ծնված  Գրիգոր Սարհատյանի ոտքին։ Վերջինս  տեղափոխվել է  Երեւանի հիվանդանոցներից մեկը։ Ոստիկանության Իջեւանի բաժնի աշխատակիցները միջոցառումներ են ձեռնարկում հանցագործությունը կատարողին բացահայտելու ուղղությամբ։ 

Հրապարակվել է։ 19:38 14/06/2019