Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հյուրանոցի հաշվապահի դրամապանակի գողը հայտնաբերվեց


Օգոստոսի 10-ին, ժամը 18.05-ին, մի հյուրանոցի հաշվապահ հաղորդում է տվել, որ ցերեկն իր աշխատասենյակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 235 դոլար, մոտ 50 հազար դրամ, տարբեր պետությունների մետաղադրամներ ու քարտեր

Նոյեմբերյանի և Իջևանի բաժինների ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ, գողությունը կատարելու կասկածանքով, Իջևանում գտնվող մի հյուրանոցից կեսգիշերից քիչ անց բերման է ենթարկվել մշտական բնակության վայր չունեցող 50-ամյա մի տղամարդ, որը տվել է խոստովանական բացատրություն: Պարզվել է, որ նա հետախուզվում էր ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից՝ գողության մեղադրանքով:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

Police.am

Հրապարակվել է։ 07:43 13/08/2019