Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հյուրընկալվելով՝ գողացել է բանկային քարտը


Նարեկ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել  այն բանի համար, որ 2019թ դեկտեմբերի 18-ին հյուրընկալվելով իր ծանոթ Լադիկ Պողոսյանի Իջեւան քաղաքի Արցախյան փողոցում գտնվող վագոն-տնակում, գաղտնի վերցնելով վերջինիս պատկանող Յունիբանկ ԲԲԸ-ի կողմից թողարկված քարտը եւ գաղտնաբառը, նույն  օրը ժամը 2006-ին եւ 2008-ին բանկային քարտի միջոցով  ապօրինաբար մուտք է գործել  Իջեւան քաղաքի Մելիքբեկյան փողոցում գտնվող, պահեստարան հանդիսացող ՎՏԲ Հայաստան բանկի բանկոմատ եւ դիատավորությամբ, կանխիկացման եղանակով  հափշտակել 50 հազար եւ 160 հազար դրամ։  Ն Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 34-177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Սույն քրեական  գործով դատավարությունն ընթանում է  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում։

Հրապարակվել է։ 08:40 19/06/2020