Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջեւանի ԲԿ-ի նախկին տնօրենը դատի է տվել

 

Հրաչյա Ներսիսյանը  հայց է  հարուցել  «Իջեւանի  բժշկական կենտրոն»  ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն  Մարգարյանի՝ կարգապահական տույժը վերացնելու եւ արյան փոխարինիչներով  ապահովելուն  հարկադրելու պահանջի վերաբերյալ հայցով։

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ դատավոր Արման Կուրեխյանը հայցադիմումը վարույթ  է ընդունել եւ նախնական դատական  նիստ  նշանակել սեպտեմբերի 11-ին։ Հ Ներսիսյանը նախկինում աշխատել է Իջեւանի ԲԿ-ի տնօրեն, ներկայումս որպես բժիշկ աշխատում  է այդ ԲԿ-ում։

Հրապարակվել է։ 13:01 09/09/2019