+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջեւանի բնակիչը տեսաուղերձով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին(տեսանյութ)

Իջեւան քաղաքի բնակիչ Լիպարիտ Ղուկասյանը  դեռեւս 1990-ականների երկրորդ կեսին  Իջեւան քաղաքի կենտրոնում տարածք է զբաղեցրել, տարածքն  իրեն հատկացնելու համար  դիմել  այն ժամանակ Իջեւանի քաղաքապետ Արմեն Ղուլարյանին , ով շուտով նշանակվել է  Տավուշի մարզպետ։  Տարածքը  Լիպարիտին  հատկացվել է  ավելի  ուշ։  2005-2007թվականներին Լ Ղուկասյանն  օրինական հիմունքներով  մի հարկանի  կառույց  է կառուցել։  Հետո  տարածքի կողքին  Իջեւան քաղաքի բնակիչ  Գրիգոր Ղուլարյանը խորհրդային ժամանակ  եւ հետո գործած  խանութի տարածքը  ձեռք է բերել ու այնտեղ  շինարարություն է իրականացնում։ 

 Նա  այս տարի դատական կարգով վիճարկել է, որ  Լ Ղուկասյանը պետք է իր կառույցը ավելի քան 1 մետր ետ  տանի, հայցում նշել  է, որ ինքը  Հայաստանում  չի եղել, երբ Լիպարիտը կառուցել է իր օբյեկտը։  Դատական  հայցը իրավական, ֆորմալ  առումով ուղղված է Իջեւանի քաղաքապետարանի դեմ, որպես  երրորդ  կողմ  նշվել  է Լիպարիտ Ղուկասյանը։  Վարչական դատարանը մերժել է Գրիգոր Ղուլարյանի  հայցը։  Տեղեկություններ կան, որ Գրիգոր Ղուլարյանը Սեւանի վարչական դատարանի վճիռը բողոքարկել է  վերաքննիչ դատարան։ Լ  Ղուկասյանը հայտնեց , որ Գրիգոր Ղուլարյանը իրեն  բանավոր հայտնել է, թե Լիպարիտը պետք է քանդի իր կառուցած շենքը ։ Լիպարիտ ը  մտահոգություններ ունի  Գրիգոր Ղուլարյանի   կողմից սարքվող կառույցի վերաբերյալ;  Լիպարիտ Ղուկասյանի հետ եղանք Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատր Հայկ  Ղալումյանի աշխատասենյակում։  Այնտեղ հրավիրվեց համայնքապետարանի ճարտարապետ Արթուր Այդինյանը։  Լիպարիտ Ղուկասյանը հայտնեց, որ Գրիգոր Ղ ուլարյանը   շենքի առաջին հարկում  նախագծով չնախատեսված երկրորդ պատուհան է բացել։  


Ճարտարապետ Այդինյանն այդ առթիվ  ասաց, որ  շին արարությունը կիսատ է, այդ բացվածքը  տուֆ քարերով փակվել է;  Արթուր Այդինյանը հայտնեց, որ Գրիգոր Ղուլարյանի  կառույցի  էսքիզը ուղարկել  են  ՀՀ քաղաքաշինության կոմիտե, այտեղ հավանության  է արժանացել, Գրիգոր Ղուլարյանը  մասարդ է  կառուցում, իրենք հետեւում են, որպեսզի նրա կողմից շինարարությունը  կատարվի միայն իրեն պատկանող տարածքում, ճարտարապետական ն ախագծին ՝համապատասխան։ Լիպարիտ Ղուկասյանը մտահոգությունբ հայտնեց, որ   մասարդի մեջ, երկրորդ հարկի բարձրությամբ   բացվածք  են թողնել, որպեսզի հետո  դեպի Լիպարիտ Ղուկասյանի կառույցը դուռ կամ պատուհան բացեն, որոնք  նախագծում առկա  չեն։   Համայնքապետարանում պնդում են, որ կառույցի շինարարությունը  կիսատ է, չկա ավարտական ակտ, իրենք հետեւում են  , որպեսզի շինարարության ընթացքում խախտումներ չլինեն,Լիպարիտն ասում է,որ մասարդի մեջ  դեպի իր կառույց   նախագծով դուռ, պատուհան  նախատեսված չէ, ինչու են դրա համար բացվածք սարքել եւ ինչու է համայնքապետարանը դա անտեսում։  


Համայնքապետի պաշտոնակատարը հայտնեց, որ ինքը տեղյակ չէ   Գրիգոր Ղուլարյանի կողմից ներկայացված դատական   հայցից, թեեւ ֆորմալ առումով   հայցի պատասխանողը    հենց Իջեւանի համայնքապետարան է եղել;  Քաղաքապետարանում հանդիպումից   մոտ մեկ շաբաթ անցել, Գրիգոր Ղուլարյանը  շարունակում է շինարարությունը։ Լիպարիտ Ղուկասյանը շինարարությունում   ընթացքում նախագծի  խախտումների վերաբերյալ գրավոր դիմել է դատախազություն  եւ ոստիկանություն։ Նրա կողմից Ֆեյսբուքում հրապարկված  տեսանյութերից  մեկից երեւում է, որ կառույցի  մեջ, արված բետոնի տակ   կա գազատար  ճնշման  խողովակ,  գործող գազատարի առկայությունը  քաղաքաշինության   նորմերով անթույլատրելի է, նաեւ՝ վտանգավոր։ Զարմանալի  է , որ   սարքվող  կառուցի նկատմամբ  մշտական հսկողություն  իրականացնող Իջեւանի համայնքնապետարանը չի տեսել գազի  խողովակի առկայությունը։


Հրապարակվել է։ 14:43 04/09/2020