Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջևանի ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել ու առգրավել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, փետրվարի 1-ին Ակնաղբյուր գյուղի մի բնակչի տնից հայտնաբերել են  գործարանային համարով ապօրինի հրացան ու փամփուշտներ։ 60-ամյա տղամարդը ապօրինի զենք-զինամթերքը պահել էր տան տանիքում։ Քննությանը հայտնի տվյալներով՝ հրացանը ձեռք է բերել տարիներ առաջ։ Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ 

 

Հրապարակվել է։ 06:22 04/02/2020