+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջևանի ոստիկանները հայտնաբերել են տերմինալը գողացած տղամարդկանց․ նրանք ձերբակալվել են(Տեսանյութ)


Մայիսի 29-ի առավոտյան ոստիկանության Իջևանի բաժնում տեղեկացան գիշերը կատարված գողության մասին. խանութներից մեկի դուռը կոտրել ու գողացել էին վճարային տերմինալ: Խանութն Իջևանի Արցախյան փողոցում էրՀաղորդումը ստանալուն պես օպերատիվ խումբը մեկնեց նշված հասցե: Դեպքի վայրի զննությամբ ձեռք բերված փաստերը վկայում էին, որ հանցամիտները գողության են գնացել «Հունդաի Էլանտրա» մակնիշի մեքենայով:

Հունիսի 1-ին կասկածելի տրանսպորտային միջոցը Իջևանում հայտնվեց քրեական հետախույզների տեսադաշտում: Իրավապահները սկսեցին հետապնդել: Պարզվեց` «Հունդաի Էլանտրան» պատկանում է Երևանի Մինաս Ավետիսյան փողոցի 27-ամյա մի բնակչի, որին ժամը 2-ի սահմաններում քրեական հետախույզները, մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին ոստիկանության Իջևանի բաժին:
Երեքով էին գործել: Ավելի ուշ պարզ դարձավ նաև գաղտնի հափշտակության մյուս մասնակիցների ինքնությունը: Իջևանի Սպանդարյան և Մեհրաբյան փողոցների բնակիչներ էին, մեկը` 27, մյուսը` 29 տարեկան:
Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 1-ին, ժամը 16-ի սահմաններում, կասկածվողները ներկայացան ոստիկանության Իջևանի բաժին:
Նրանք տվել են խոստովանական բացատրություն:
Տերմինալը հայտնաբերվել էԿասկածյալները ձերբակալված են:
Հանգամանքները պարզվում ենՀարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Հրապարակվել է։ 07:42 05/06/2020