Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջևանի ոստիկանները հետապնդել ու բռնել են գողություն կատարած անձին


Մարտի 1-ին, ժամը 03.00-ին, գիշերային շրջագայության ընթացքում, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Մետաղագործների փողոց տանող կամրջի վրա նկատել են երկու երիտասարդի, որոնց ձեռքին եղել է պոլիէթիլենային տոպրակներ, մետաղյա երկու ձողեր և սև արկղ:

Ստուգելու համար մոտեցել են, բայց ոստիկաններին տեսնելով՝ երիտասարդները դիմել են փախուստի։ Հետապնդել են, բայց բռնել հաջողվել է մեկին, որին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել։ Բաժնում պարզվել է նրա ինքնությունը՝ համաներմամբ վերջերս ազատ արձակված 29-ամյա Ալբերտ Գ-ն էր։
Ոստիկանները պարզել են, որ Ալբերտ Գ-ն ու ընկերը խանութից գողություն են արել։ Դուռը բացել, մտել էին, գողացել ծխախոտ ու վճարային տերմինալի դրամատուփը:
Հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է նախաքննություն։

Police.am          

Հրապարակվել է։ 20:15 04/03/2019