Դեկտեմբերի
1-ին ոստիկանության Իջևանի բաժնում տեղեկություններ էին ստացվել,
որ նոյեմբերի
30-ին,
ժամը
18-ի սահմաններում,
Իջևանի Երևանյան փողոցում բանջարեղենի խանութի դիմաց Տերյան փողոցի
28-ամյա մի բնակիչ կենցաղային հարցերի շուրջ վիճել է Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոցի
36-ամյա մի բնակչի հետ,
որի ժամանակ դիլիջանցի տղամարդը իր
«Մերսեդես»
մակնիշի մեքենայից վերցրել է որսորդական հրացանը,
կրակել գետնին ու հեռացել:
Բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, 36-ամյա տղամարդը կամավոր բաժին է ներկայացել և տվել խոստովանական բացատրություն, որ մեքենան կայանելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր անվամբ հաշվառված մեկփողանի ողորկափող որսորդական հրացանը, վախեցնելու նպատակով, պահել է ձեռքին և այդ ընթացքում պատահաբար մեկ անգամ կրակել է գետնին:
Հրացանը վերցվել և նշանակվել է փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
Հրապարակվել է։ 10:14 02/12/2019