+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջևանի ոստիկանները փայտամշակման արտադրամասում հայտնաբերել են ապօրինի փայտանյութ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փետրվարի 3-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Գետահովիտ գյուղի փայտամշակման արտադրամասերից մեկում հայտնաբերել են վառելափայտ, երեսաթափ, տարբեր երկարությամբ կողահատ տախտակներ և այլն։ Հայտնաբերվածի օրինականությունը հավաստող փաստաթղթերը բացակայել են։ Փայտամշակման արտադրամասի գործունեությունը կասեցվել է։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։ 

 

 

Հրապարակվել է։ 10:38 05/02/2020