Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջեւանի զբոսայգու հարցը հասավ Վալանսի մամուլ


Հայաստանի լրատվամիջոցներից  մեկում  հրապարակում է եղել, որ Իջեւանի քաղաքապետ Վարդան  Ղալումյանը  Իջեւանի նախկին կենցաղի տան հարակից  գոտում, կառուցապատվող զբոսայգու տարածքում  հրել,  հարվածել  է   Վալերի Մելիքբեկյանի կնոջը՝ Նարինե Մելիքբեկյանին ։  Այդ մասին հարց տվեցինք  Վ Ղալումյանին։ Քաղաքապետն ասաց, որ ինքը չի հարվածել, հրել,  այդ օրը՝ հունիսի 15-ին  քաղաքապետարանի աշխատակիցները շաբաթօրյակ են անցկացրել,  կառուցվող  զբոսայգու տարածքը մաքրել տարատեսակ աղբից, իսկ  այգու  կացուցապատման դեմ  բողոքող  կանայք խոչընդոտել են այդ տարածքից աղբատար մեքենայով  աղբի հեռացմանը։

Իջեւանի  բարեկամ Վալանս քաղաքի թերթերից մեկը նյութ  է հրապարակել, թե  Վարդան Ղալումյանը հարվածել  է Նարինե Մելիքբեկյանին։ Թերթը  նաեւ Վարդան Ղալումյանի մասին  գրել  է« Արդեն մի քանի ամիս է, ինչ հայկական լրատվամիջոցները  քննադատում, հանդիմանում  են նրան  Իջևան քաղաքի քույր քաղաք Վալանսի նվիրած մաքրման մեքենան Հրազդան քաղաքին  վաճառելու մեջ»։ Վալանս քաղաքի նվիրած մաքրող մեքենան, որը նոր  չէր, Իջեւան համայնքի ավագանու որոշմամբ նվիրվել է Հրազդան համայնքին։ Վ Ղալումյանը նախկինում պարզաբանումներ  է տվել, որ  Իջեւանի մաքրության գործի համար ոչ պիտանի, Իջեւանին   նվիրաբերված  մեքենան ճիշտ չէր լինի  վաճառել Հրազդանին։

Վալանսի մամուլում Իջեւանի  վիճահարույց հարցերի արծարծումը չի կարող  նպաստել  Իջեւան-Վալանս ավանդական բարեկամության, համագործակցության  զարգացմանը։

 

 

Հրապարակվել է։ 13:54 18/06/2019