+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջևանում անկարգությունների գործի նախաքննությունն ավարտվեց. երկու տասնյակից ավելի մարդկանց մեղադրանք առաջադրվեց

 

ArmLur.am-ի տեղեկություններով 2019 թվականի հուլիսին Իջևանում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության և խուլիգանության գործով նախաքննության ավարտ է հայտարարվել: Մեր տեղեկություններով այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել երկու տասնյակից ավելի մարդկանց եւ ավելին, մենք տեղեկացանք, որ վերջերս իրավապահ մարմինները կրկին հանցավոր խումբ են բացահայտել:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 17-ին Իջևանում մի քանի հարյուր քաղաքացիներ փակել էին Հայաստան – Վրաստան միջպետական ավտոմայրուղին՝ բողոքելով ապօրինի անտառահատումների արգելքի դեմ: Բախումները սկսվեցին, երբ ոստիկանները փորձեցին բացել ճանապարհը:  Նրանց մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով, այն է՝ զենք կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանությունը, ինչպես նաև խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից կամ կազմակերպված խմբի կողմից: Ինչպես նաև մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը:

Հրապարակվել է։ 11:30 10/09/2020