Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջևանում կատարված դանակահարությունը բացահայտվեց


Հունիսի 24-ին Իջևանի Մեհրաբյան փողոցից կտրած-ծակած վերքերով հիվանդանոց էր տեղափոխվել 26-ամյա մի երիտասարդ։ Նա ի վիճակի չէր բացատրություն տալու։

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվեց, որ երիտասարդը վնասվածքները ստացել է Իջևանի 5-րդ դպրոցի հարակից տարածքում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում։ Պարզվեց նաև կասկածյալի ինքնությունը՝ նույն քաղաքի 23-ամյա մի բնակիչ։
Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ նա հունիսի 30-ին ներկայացավ ոստիկանություն՝ ներկայացնելով նաև հանցագործության գործիք դանակը։
Դեպքի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն։

Հրապարակվել է։ 09:52 01/07/2020