ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ


Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջեւանում խուզարկությամբ հայտնաբերվել են մեծ քանակի փամփուշտներ(տեսանյութ)

Սեպտեմբերի 17-ին հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել Իջևանի Երևանյան փողոցի շինություններից մեկում և հողատարածքում։

Արդյունքում՝ խոտի դեզում հայտնաբերվել է փամփուշտների համար նախատեսված մետաղյա տուփ՝ 5,45 մմ տրամաչափի 949 փամփուշտով:
Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հրապարակվել է։ 09:56 24/09/2020