Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջևանում վիճաբանության ժամանակ կծել են 29-ամյա երիտասարդի ականջը. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, օգոստոսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում, թիվ 1 համալսարանական հիվանանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ականջախեցում մարդու կծած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է բերվել մի քաղաքացի:

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, ովքեր պարզել են, որ վիրավորը Իջևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Աբգար Բայրամյանն է: Վերջինս ոստիկաններին և բժիշկներին հայտնել է, որ օգոստոսի 8-ին, ժամը 23:00-ի սահմաններում Իջևան քաղաքում անհայտ անձի հետ ինքը վիճաբանել է, որի ժամանակ էլ անհայտ անձը ականջը կծել է: Գ. Շամշյանի տեղեկություններով, նախապատրաստված նյութերը ոստիկանության Կնտրոնական բաժնից ուղարկվել են ոստիկանության Իջևանի բաժին:

«Տեսանկյուն»- Արտակարգ  այդ  դեպքից 2 օր է անցել,սակայն  ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը ոչինչ չի հաղորդել այդ մասին։

 

Հրապարակվել է։ 11:43 11/08/2019