Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջեւանցի անտառապահին եւ ապօրինի ծառահատողին դատում են


Իջեւան քաղաքի բնակիչ,1975  թ ծնված Տիգրան Պապյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա 2019թ մարտի 13-ին  «Հայանտառ» ՊՈԱԿ Իջեւանի անտառտնտեսության տարածքից ապօրինի հատել է 9 հատ կանգուն ծառ՝ պետությանը պատճառելով ընդհանուր 1 միլիոն 120 հազար 500 դրամի, առանձնապես խոշոր չափերի վնաս։

Իջեւան քաղաքի բնակիչ,1989 թ ծնված Էդգար Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Իջեւանի անտառտնտեսության  5-րդ պահաբաժնի անտառապահ, ունենալով ապօրինի անտառհատումների եւ ՀՀ անտառային օրենսդրության  այլ խախտումների նկատմամբ հսկողություն եւ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու պարտավորություն, ծառայության նկատմամբ ցուցաբերած անբարխիղճ եւ անփույթ վերաբերմունքի  եւ ծառայողական պարտականությունների չկատարման արդյունքում  Իջեւան քաղաքի բնակիչ Տիգրան Պապյանը հնարավորություն   է  ունեցել կատարել ապօրինի ծառահատում։

Տիգրան Պապյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 3-րդ մասով, Էդգար Օհանյանին՝ 315 հոդվածի 1-ին  մասով։ Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում։

Հրապարակվել է։ 09:15 23/08/2019