Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջեւանցին մեղադրվում է ապօրինի ծառահատումներով պետությանը 1,2 միլիոն դրամի վնաս պատճառելու համար

Իջեւանի քաղաքի բնակիչ, 1992թ․ ծնված Արթուր Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ․ ապրիլի 1-ին«Հայանտառ»  ՊՈԱԿ «Իջեւանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խաչարձանի անտառպետության տարածքից ապօրինի հատել  է 8 հատ հացենի տեսակի, 8 հատ թխկի տեսակի, 1 հատ բոխի տեսակի, 2 հատ կաղնի տեսակի կանգուն խառեր, պետությանը պատճառելով 1 միլիոն 207 հազար 500 դրամի վնաս։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 3-րդ մասով։ Ա․ Մարգարյանի նկատմամբ խափանման մ իջոց է ընտրվել  չհեռանալու մասին ստորագրությունը։ Սույն քրեական գործով դատավարությունն  ընթանում է  Տավուշի մ արզի առաջին ատյանի դատարանում։

 

 

Հրապարակվել է։ 10:28 07/08/2019