Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ինքնաձիգ, հրացաններ, նռնակներ․ ոստիկանության բաժիններում ապօրինի հրազեններ են հանձնվել


Ջերմուկի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ Ջերմուկ քաղաքի բնակիչ, 50-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ ու տարբեր տրամաչափի 250-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով զենք-զինամթերքը իրենն է, պահել էր խորդանոցում։

Գործարանային համարով «Իժ» հրացանն էլ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում կամավոր հանձնել է Եղեգնաձորի բնակիչ, 39-ամյա մի տղամարդ։ Նրա հայտնածով՝ հանգուցյալ պապի հրացանը գտել է առանձնատունը մաքրելիս։
Սևանի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Սևան քաղաքի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդ կամավոր հանձնել է հանգուցյալ հորեղբոր գործարանային համարով հրացանտ, «Ֆ 1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, նռնակի պայթուցիչներ և տարբեր տրամաչափի 40-ից ավելի փամփուշտ։
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել է ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման երկու դեպք։ Բերդ քաղաքի բնակիչ, 59-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է գործարանային համարով հրացան ու տարբեր հրազենների ու տրամաչափի 70-ից ավելի փամփուշտ, որոնք պատկանել են հանգուցյալ հորը։ Բերդի մեկ այլ բնակիչ էլ կամավոր հանձնել է գործարանային համարով երկփողանի հրացան ու տարբեր տրամաչափի փամփուշտներ, որոնք պատկանել են տարիներ առաջ մահացած հորը։
Պայթուցիչներով նռնակներն ու ինքնաձիգի փամփուշտները ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում կամավոր հանձնել է Վանձորի մի բնակիչ։ Դրանք գտել է նկուղը մաքրելիս ու բերել ոստիկանություն։
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։
Կրկին հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

Հրապարակվել է։ 07:26 14/03/2020