Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ինքնաձիգեր, ատրճանականեր, հրացաններ․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենքեր են հանձնվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժին եկած 56-ամյա տղամարդը, որը Արզնի գյուղի բնակիչ է, կամավոր հանձնեց առանց գործարանային համարի «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահեստատուփ և ինքնաձիգի 762 մմ տրամաչափի փամփուշտներ։ Նրա հայտնածով՝ «Կալաշնիկովը» պատկանել է հանգուցյալ որդուն ինքը հրազենը գտել է տան տանիքում։

Ոստիկանության Մարտունու բաժնում ևս արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք։ Բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Ծովինար գյուղի 49-ամյա մի բնակիչ բաժին է բերել առանց գործարանային համարի ինքնաձիգն ու 545 մմ տրամաչափի 57 փամփուշտ։ Նրա հայտնածով՝ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ եղբորը։
Հունվարի 20-ին Մարտունու բաժին եկած Ծովինար գյուղի 60-ամյա մեկ այլ բնակիչ կամավոր հանձնեց ինքնաշեն հրազեն՝ նախատեսված 56 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար, «Ֆ-1» տիպի նռնակ, ինքնաձիգի պահունակներ ու 45 հատ 762 մմ տրամաչափի փամփուշտ։ Նրա հայտնածով՝ զենք-զինամթերքը պատկանել է հորը։ Դրանք գտել է խորդանոցում։
Ոստիկանության Մարտունու բաժնում ապօրինի հրազենի կամավոր հանձնման դեպք արձանագրվեց նաև հունվարի 21-ին։ Այս դեպքում Լիճք գյուղի 30-ամյա մի բնակիչ բաժին բերեց հանգուցյալ պապու «Մոսինը»։ Նրա հայտնածով՝ հրազենը գտել է իրենց տան խորդանոցում։
Առանց գործարանային համարի ատրճանակը, ատրճանակի և ինքնաձիգի պահունակներն ու փամփուշտները ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում կամավոր հանձնել է Գյումրում բնակվող 30-ամյա մի տղամարդ։ Նրա հայտնածով՝ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Դրանք գտել է ավտոտնակը մաքրելիս։
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին եկած Կողբ գյուղի 57-ամյա մի բնակիչ կամավոր հանձնեց հանգուցյալ հորը պատկանած գործարանային համարով որսորդական հրացանը, որն, ըստ նրա՝ գտել է տան նկուղը մաքրելիս։
Ոստիկանության Տավուշի բաժին եկած Վերին Ծաղկավան գյուղի 64-ամյա մի բնակիչ էլ կամավոր հանձնեց գործարանային համարով երկփողանի հրացան ու տարբեր տրամաչփի 48 փամփուշտ, որոնք պատկանել է հանգուցյալ հորը։
Իջևանի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ բաժին եկած 44-ամյա տղամարդը, որը Այգեհովիտ գյուղի բնակիչ է, կամավոր հանձնեց գործարանային համարով մեկփողանի հրացան, ինքնաձիգի պահունակներ ու տարբեր տրամաչափի 100-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով դրանք պատկանել են հանգուցյալ հորը։
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Վայքի բաժնում։ Զառիթափ գյուղի բնակիչ, 54-ամյա մի տղամարդ կամավոր հանձնեց ինքնաշեն կոթով «ՏՕԶ» տեսակի հրացան ու տարբեր տրամաչափի 130-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով՝ դրանք իրենն են պահել էր ամառանոցում։
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։
Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։


Հրապարակվել է։ 17:52 21/01/2020