Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իր դեմ բողոք-դիմումներին ՋՕԸ-ի պետն է պատասխանում


 Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ , «Տավուշ»  ջուրօգտագործողների ընկերության նախկին գլխավոր ինժեներ Սերգեյ Ղարախանյանը այդ ՋՕԸ-ում կատարված խախտումների վերաբերյալ  դիմել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանին, արդյունքում ստացել  ՀՀ ջրային կոմիտեի նախագահ Վ․ Մելքոնյանի ստորագրությամբ պատասխան։ Ս․ Ղարախանյանը հայտնեց , որ  արդեն չորրորդ անգամ իր դիմում-բողոքները անցնում են ինչ-որ կախարդական շրջան, հայտնվում, «Տավուշ»   ՋՕԸ-ի գործադիր տնօրեն Յուրա Որսկանյանի մոտ, ով կազմում է  մեկ հոգանոց հանձնաժողով՝  իր   նախագահությամբ, որն էլ քննարկում է այդ դիմում-բողոքները եւ պատասխանում։ Ս․ Ղարախանյանը նշեց , որ ՀՀ օրենսդրությամբ  ջուրօգտագործողների ընկերության բարձրագույն մարմինը ՋՕԸ ընդհանուր ժողովն է, ընդհանուր ղեկավարումն  իրականացնում  է վարչական խորհուրդը, սակայն դրանք ձեւական բնույթ են կրում։ Եվ որպես դրա վկայություն Ս․ Ղարախանյանը նշում է այն, որ 2018թ․ նոյեմբերի 13-ին տեղի  է  ունեցել, «Տավուշ»  ՋՕԸ ընդհանուր ժողովը, որտեղ միաձայն որոշվել նէ  տարանջատել Նոյեմբերյանի, Իջեւանի եւ Բերդի ՋՕԸ-երը, դրանք դարձնելով ինքնուրույն միավորներ, սակայն այդ որոշումն այդպես էլ չի իրականացվել ։Ս․ Ղարախանյանը կասկածի տակ է  դնում Յուրա Որսկանյանի այն  պնդումը, որ , «Տավուշ»   ՋՕԸ-ի վերստուգիչ հանձնաժողովի կողմից իրականացվել է ՋՕԸ-ի 1,7 տարվա տնտեսական գործունեության ստուգման արդյունքները, որով ընկերությունում խախտումներ չեն հայտնաբերվել։ Ղարախանյանը նշում է այդ ընկերությունում կատարված խախտումները՝ Յուրա Որսկանյանն իր պաշտնում նշանակվել է  ՋՕԸ-ի կանոնադրության կոպիտ խախտումներով, առանց պայմանագիր կնքելու «Սպայկա» ընկերությանը տրամադրվել է  «Տավուշ»   ՋՕԸ-ին պատկանող էքսկավատորը, որի հետեւանքով կատարվել է 3,5 միլիոն դրամի յուրացում, Տավուշի  մարզի Ոսկեվան համայնքում օժանդակ  ջրագծի շինարարությունում 1,8 միլիոն դրամի հավելագրում է արվել։

Հրապարակվել է։ 12:27 09/05/2019