Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Քոթիկին սպանել են հրազենով. Հանրային հաղորդում հանցագործության վերաբերյալ

 

 

Քոթիկ անունով 5 տարեկան իմ շունը կորել է մոտ տասը օր, Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան գյուղի տարածքում: Այս օրերին գյուղում հրազենային կրակոց է լսվել և խոսակցություններ կան, որ մի քանի օր առաջ հրազենով շուն են սպանել: Որոնումների ժամանակ, գյուղի Բարձր աղբյուր կոչվող հատվածում, դեպի անտառ տանող մասում գտա մի քանի օրվա թարմության փորված փոս, շան մազերի հետքերով: Շան մարմինը չկար, գիշատիչները փոսը քանդել ու շան մարմինն ամենայն հավանականությամբ տեղում կերել կամ տարել էին: Փոսի շրջակայքում տեղ- տեղ մնացած շան մազափնջերից ճանաչեցի ու հասկացա, որ սպանված շունը հենց Քոթիկն է: Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ դատախազության Տավուշի մարզի տարածքային բաժնին ([email protected]), ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչությանը ([email protected]) և ոստիկանության Իջևանի բաժնին ([email protected]): 

Հ.Գ. Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին խնդրում եմ վերահսկել այս հանցագործության բացահայտման ընթացքը:

Գեորգի Վանյան Տավուշի մարզ, գյուղ Ներքին Ծաղկավան, 1-ին փողոց, 1-ին փակուղի, 3-րդ տուն 055 40 14 59

Հրապարակվել է։ 08:46 14/06/2020