CREATEIT SOFTWARE

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Քրեական գործով մեղադրվողը Նիկոլ Փաշինյանի քեռու տղան է


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցուցումով իր հարազատի նկատմամբ  հարուցված քրեական գործը առնչվում է Դիլիջան համայնքի մաս կազմող Հաղարծին գյուղի բնակիչ, 1968թ ծնված  Մամիկոն Հովհաննիսյանին։ Վերջինս Նիկոլ Փաշինյանի քեռու տղան է։ Նա «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում զբաղեցնում է տնօրենի տեղակալի պաշտոնը։

  «Փաստինֆո»  գործակալությունը  ՀՀ քննչական կոմիտից տեղեկացել է,որ քրեական գործը վերաբերում է ինստիտուտի դիպլոմն առերևույթ կեղծելուն։

Նախնական տվյալներով ՝ ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ինժեները 2019թ. փետրվար ամսին կադրերի բաժին է ներկայացրել Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը «գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտությամբ 1993 թվականին ավարտելու և ինժեներ-մեխանիկի որակավորում ստանալու մասին դիպլոմի պատճեն, որից հետո հիշյալ կազմակերպությունում նշանակվել է բաժնի պետ-տնօրենի տեղակալի պաշտոնում:

Սակայն քննությամբ տվյալներ են ձեռք բերվել՝ ՊՈԱԿ-ի ինժեների կողմից կադրերի բաժին ներկայացված դիպլոմի՝ առերևույթ կեղծված լինելու մասին:

Դեպքի առթիվ 2019թ. ապրիլի 4-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն:

 

  «Տեսանկյուն»

Հրապարակվել է։ 18:02 11/04/2019