+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Կադրեր Վերին Կարմիրաղբյուրում սպանության վայրից(տեսանյութ)



Օգոստոսի 31-ին, ժամը 3.25-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Վերին Կարմիրաղբյուր բնակավայրի Մելյանների թաղամասում մարդ են սպանել։

     Ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը նշված վայրում՝ առանձնատան բակում, հայտնաբերել է 39-ամյա Ավետիք Աբգարյանի դին՝ տարբեր վնասվածքներով։
     Պարզվել է, որ նույն օրը, ժամը 2-ի սահմաններում, վիճաբանության ժամանակ Ավետիք Աբգարյանին ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել ու սպանել Երևանի 35-ամյա մի բնակիչ։ Նա բերման է ենթարկվել ու ձերբակալվել։
     Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։
     Նշանակվել են փորձաքննություններ։

     Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։

Հրապարակվել է։ 13:48 31/08/2020