ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ


Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Կասկածելի գործեր՝ «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամում

«Հայաստան»   համահայկական հիմնադրամի  գործադիր տնօրեն   Հայկակ Արշամյանին  Տավուշի մարզում գործող «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամին վերաբերյալ  հետեւյալ հարցեր էինք  ուղղել

1 Որքա՞ն գումար է  207-2019թվականներին Ֆրանսիայի հայկական խորհրդի կողմից  տրամադրվել  «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմն ադրամին։

22017-2019թթ  որքա՞ն գումար է  «ԷկոՏավուշը »ստացել Ռուսատանում պանրի իրացումից եւ Հայաստանում կաթնամթերքի վաճառքից։

3Ինչո՞ւ  չի   վերացվում  «ՀիմնաՏավուշի»  Տավուշի մ արզի Լուսաձորի պանրագործարանի  կողմից միջպետական ավտոճանապարհի   օդի  աղտոտումը։

4« ՀիմնաՏավուշ հիմնադրամում  2017,2018 եւ 2019թվականերին  կատարված   աուդիտը ի՞նչ խախտումներ է բացահայտել։

5 Իրավական ի՞նչ հարաբերություններ մեջ են «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամը եւ «ԷկոՏավուշը»։

6 Ո՞վ է պատասխանատվություն կրել Լուսաձորի պանրագործարանի կողմից մի քանի տոնննա պանրի հորման համար։

Հայկակ  Արշամյանը պատասխանել էր, որ այդ հարցերը պետք է ուղղել  «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամին։ Այդ հիմնադրամի իրավաբանական հասցեն նույնիսկ համացանցում առկա չէ։ Հիմնադրամում գործում  են ընտանեկան կապեր, որոնց նախկինում անդրադարձել ենք։ Հուսանք, որ մի օր իրավապահները  կբացահայտեն  կոռուպցիան, որն առկա է  այդ հիմնադրամում։

 

Հրապարակվել է։ 10:02 26/09/2020