Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Կեղծել է


Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում մարտի 27-ին նշանակված էր  Անդրանիկ Գեւորգյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ  իր կողմից շահագործվող «ՎԱԶ 2106»   մակնիշի տրանսպորտային միջոցով ճանապարհային երթեւեկության կանոնների իր հետագա խախտումները տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերելու դեպքում վարչական պատասխանատվության չենթարկվելու նպատակով 2020թվականի հունվար ամսվա ընթացքում, քննությամբ չպարզված օրը, անձամբ օգտագործելու համար Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում գտնվող իր տանը սեւ գույնի ներկանյութով տրանսպորտային միջոցի իրական 34 LP 267 հաշվառման համարանիշների վրա մասնիկներ ավելացնելու՝ LP լատինատառ  տառերը ER դարձնելու միջոցով պատրաստել է հաշվառման կեղծ համարանիշներ, որը տեղադրել է այդ տրասպորտային միջոցի վրա եւ վարել այն, իսկ 2020թվականի հունվարի 20-ին ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել է Դիլիջանի տարածքում։ Անդրանիկ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով(«Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաեւ ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը»)։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ 

Հրապարակվել է։ 05:58 28/03/2020