+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Խափանման միջոցն՝ անփոփոխ


Բերդ քաղաքի բնակիչ, 1979թ․ ծնված Հարություն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել  այն բանի համար, որ 2018թ․ դեկտեմբերի 31-ին ժամը 01․00-ի սահմաններում  Բերդ քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 33 շենքի մոտակայքում ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու դիտավորությամբ որսորդական հրացանից կրակել է Աշոտ Գեւորգյանի գլխի հատվածին, որի հետեւանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքից տեղում  մահացել է։     Հ․ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մ ասով։ Հ․ Գեւորգյանը կալանքի տակ է 2019թ․ հունվարի 8-ից։ Մեղադրյալի պաշտպան Վրեժ Ներկարարյանը դատարանին հայտնել  է․ որ մեկ  տարի շարունակ ամբաստանյալը պահվել է կալանքի տակ եւ ամեն անգամ կալանավորման ժամկետը երկարացնելիս քննիչն իր  միջնորդությունը հիմնավորել է այն բանով, որ չի ստացվել դատահոգեբուժական փորձաքննության  եզրակացությունը։ Մեկ տարի անց, նկատի ունենալով, որ նախնական կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող երկարացվել․ քննիչը գործն ուղարկել է դատարան՝ առանց նշանակված  փորձաքննությունների եզրակացությունները ստանալու։ Եթե դատահոգեբուժական փորձաքնության եզրակացությունը ստացվի այնպես, որ ամբաստանյալի կատարածը դիտավորյալ սպանություն չէ, ապա նրա նկատմամբ նշանակվելիք պատժի չափը լինելու է այլ, քան  ներկայումս ակնկալվում է; Պաշտպանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը ցուցմունքը չի փոխել․ ընդամենեը փոխել է իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշումը,  գտնելով, որ իր կատարածը դիտավորյալ սպանություն չէ։ Պաշտպանը հայտարարել է,,որ  Հ․ Գեւորգյանի կալանավորումը հիմնավորված չէ, եւ այն չպետք է հաստատվի  կամ պետք է կիրառվի գրավ՝  1 միլիոն ՀՀ դրամի չափով։ Մեղադրող Գագիկ Այվազյանը համարել է, որ «կալանավորում» խափանման միջոցը հիմնավորված է  եւ այն պետք է թողնել անփոփոխ։ 2019թ․ դեկտեմբերի 26-ին  Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը որոշե լ է   գրավ կիրառելու մասին պաշտպանի միջնորդությունը մերժել՝ այն հիմնավորված չլինելու պատճառով,Հարություն Գեւորգյանի  նկատմամբ ընտրված «կալանավորում» խափանման միջոցը թողնել անփոփոխ  մինչեւ դատաքննության ավարտը։ Սույն քրեական գործով հաջորդ դատական նիստը նշանակված է փետրվարի 4-ին։

Հրապարակվել է։ 05:30 01/02/2020