Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Խարդախության համար հետախուզվողը հայտնաբերվեց Դիլիջանի ռետորանա-հյուրանոցային համալիրում


Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, մայիսի 27-ին, ժամը 19.25-ին, Դիլիջան քաղաքի ռեստորանային համալիրներից մեկից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն բերման են ենթարկել 35-ամյա Հրանտ Ս.-ին, որը 2018թ. ապրիլի 3-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:

www.police.am

Հրապարակվել է։ 17:23 31/05/2019